Արտաքին 3 տարի առաջ - 19:38 18-12-2022

Թուրքիան Վրաստանի զինված ուժերին ավիացիոն տեխնիկա է փոխանցել

Թուրքական կառավարությունը Վրաստանի պաշտպանության ուժերին է փոխանցել օդանավակայանի համար նախատեսված հատուկ տեխնիկա և ռազմական ուղղաթիռների պահեստամասեր։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

«Թուրքական կողմի ավիացիայի և հակաօդային պաշտպանության հրամանատարությունը երկու միավոր հատուկ տեխնիկա է նվիրաբերել օդանավակայանի համար և UH-1H ուղղաթիռների պահեստամասեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Հաղորդվում է, որ փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի մոտ գտնվող Մառնեուլի ավիաբազայում։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են Վրաստանի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Սերգո Նինուան և Վրաստանում Թուրքիայի ռազմական կցորդ Բուրակ Ալթիները։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ տեխնիկայի փոխանցումը տեղի է ունեցել երկու հանրապետությունների միջև ռազմաֆինանսական համագործակցության համաձայնագրի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»