Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:16 15-12-2022

Ադրբեջանցին ո՞ւր, բնապահպանությունն ո՞ւր. Թինա Կանդելակի

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը փակելուն։ Այս մասին Կանդելակին գրել է իր թելեգրամյան ալիքում։

Կանդելակին մասնավորապես գրել է.

«Չարը միշտ թաքնվում է ոչխարի դիմակի տակ։ Վերջին տարիներին այդ դիմակներից են կրում բազմաթիվ կազմակերպություններ, մարդիկ և հիմնադրամներ, որոնք իրենց անվանում են բնապահպաններ և մարդու իրավունքների համար պայքարողներ: Նրանք հարձակվում են մարդկանց, քաղաքների և պետությունների վրա՝ դրա համար հորինելով ամենատարբեր պատճառներ։

Մի քանի տարի առաջ մի կերպ խոսող աղջնակը՝ Գրետա Թունբերգը, բառացիորեն ծնկի բերեց ՄԱԿ-ի ղեկավարությանն ու եվրոպական երկրների ղեկավարներին՝ պահանջելով դադարեցնել աղտոտել աշխարհը: Այն բանից հետո, երբ պարզվեց, որ նրա ելույթները գրվում են երրորդ անձանց կողմից, աղջիկը ջարդոնի պես դուրս շպրտվեց: Տիկնիկի ժամկետն անցավ, նրան դուրս շպրտեցին, նորերին բերեցին:

Վերջին կես տարվա ընթացքում աշխարհի տարբեր քաղաքներն ու դրանց թանգարանները հարձակման ենթարկվեցին Գրետա տիկնիկի հաջորդների՝ «stopoil» շարժման նոր «բնապահպան ակտիվիստների» կողմից: Ոճը նույնն է՝ փողը՝ նավթի արքաները։ Օրերս Ադրբեջանը վատ օրինակ է վերցրել՝ Արցախի ճանապարհը փակելու նպատակով «բնապահպան ակտիվիստներ» ուղարկելով։

Ադրբեջանցին ո՞ւր, բնապահպանությունն ո՞ւր: Ադրբեջանցիները շատ լավ գիտեն երկրի ողջ տարածքում աղբավայրերի, Կասպից ծովի աղտոտվածության մասին, և այն մասին, որ արտաքին ճակատի ետևում Բաքուն, մեղմ ասած, ամենամաքուր տարածքը չէ, որտեղից փչում են թունավոր քամիներ:

Ի՞նչ կապ ունի Արցախը՝ կանաչ տարածքների և ամենամաքուր ջրերի երկիրը: Երևի յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով և իր խնդիրները չփորձի թաքցնել հարևանների վրա հարձակումներ իրականացնելու վրա:

Ամեն դեպքում, յուրաքանչյուր «բնապահպան ակտիվիստի» հարձակման հետևում կան իրական զոհեր, կորուստներ, սկանդալներ։ Արցախի դեպքում զոհերն ամենասովորական մարդիկ են, հանրապետության բնակիչներ, որոնք հաստատ կապ չունեն բնապահպանության հետ։ Նրանց հարազատները, ովքեր մահանում են Արցախի հիվանդանոցներում, քանի դեռ ճանապարհը փակ է, երեխաներն ու ազգականները, որոնք չեն կարողանում տեղաշարժվել, դպրոցականները, մատակարարներն ու վաճառականները, ամենասովորական տատիկներն ու պապիկները, որոնք Սուրբ Ծննդին իրենց հարազատներին չեն տեսնի:

Իմ կարծիքով՝ չկա ավելի վատ իրավիճակ, երբ սուտն ու ատելությունը քողարկվում են բարի մտադրությունների անվան տակ: Վերջինը, ինչպես հայտնի է, ճանապարհ է հարթում մեկ ուղղությամբ՝ դժոխք»։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
19:20 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:42 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը