Արտաքին 3 տարի առաջ - 19:01 14-12-2022

Չավուշօղլուն մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Թուրքմենստանում՝ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ։ Նրա խոսքով՝ կողմերը նախապես համակարգված քայլեր են ձեռնարկել օդային տարածքը բացելու ուղղությամբ։

«Թուրքիան մի շարք որոշումներ է ընդունել օդային տրանսպորտի ոլորտում, որոնք միտված են եղել վստահության բարձրացմանը։ Կարծում եմ, որ Երեւանը նույնպես Անկարայի հետ երկխոսության հարցում պետք է անկեղծ քայլեր ձեռնարկի»,- ասել է Չավուշօղլուն։

Վերջինս նշել է, որ Հայաստանը պետք է արձագանքի Թուրքիայի «անկեղծ քայլերին»։ Չավուշօղլուի համոզմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները «չափազանց բաց են», հետևաբար, հայկական կողմի անկեղծ քայլերն անպատասխան չեն մնա։ «Կոնկրետ քայլերը կարևոր են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր ստորագրի»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ բոլոր կողմերը պետք է գիտակցեն, որ բոլոր որոշումները պետք է բխեն հենց տարածաշրջանի երկրների շահերից։






Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի