Արտաքին 3 տարի առաջ - 18:09 14-12-2022

Սաակաշվիլին կրկին հացադուլ է հայտարարել

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կրկին հացադուլ է սկսում, քանի դեռ չի ստացել երաշխիքներ, որ տեսակապի միջոցով կկարողանա մասնակցել դատական ​​նիստին։ Այս մասին տեղեկացնում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Սաակաշվիլիի նամակը լրագրողներին ընթերցել է վերջինիս փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։ «Ես տեղյակ եմ բոլոր ռիսկերին՝ հաշվի առնելով իմ ներկայիս առողջական վիճակը, բայց ես սովամահ կմնամ այնքան ժամանակ, մինչև ստանամ ամուր երաշխիքներ՝ գոնե տեսահաղորդակցությունը հնարավոր դարձնելու մասով»,- ասվում է նամակում։

Սահակաշվիլին նշել է, որ ցանկացած ծաղր ու նվաստացում սահման ունի։ «Այսօր ինձ զրկեցին ամենատարրական բանից՝ սեփական դատավարությանը ներկա գտնվելու իրավունքից։ Սա վրացական և միջազգային բոլոր նորմերի խախտում է, ուստի ես ստիպված եմ դիմել բողոքի ծայրահեղ ձևի՝ հացադուլի»,- ասել է Սաակաշվիլին։

Չորեքշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը պետք է սկսեր Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու և առողջական պատճառներով ազատ արձակելու վերաբերյալ փաստաբանների միջնորդության գործընթացը։ Անցյալ շաբաթ նիստը հետաձգվեց, քանի որ դատավորը ժամանակ է տվել՝ կազմակերպելու Սաակաշվիլիի հեռակա ներկայությունը դատավարությանը: Այսօր քրեակատարողական ծառայությունից ասացին, որ դա հնարավոր չէ տեխնիկական պատճառներով։ Դատավորը դատական ​​նիստը նշանակել է դեկտեմբերի 22-ին։

Սաակաշվիլին արդեն երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ առաջինը տևել է 50 օր՝ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին ձերբակալվելու պահից մինչև 2021 թվականի նոյեմբերի 20-ը, իսկ երկրորդը՝ 20 օր՝ այս տարվա մարտի 21-ից մինչև մարտի 10-ը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»