Արտաքին 3 տարի առաջ - 21:41 12-12-2022

Ուկրաինայի արտգործնախարարը չի հասկանում Գերմանիայի մոտեցումը՝ Ուկրաինային աջակցելու հարցում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ պաշտոնական Կիևը չի հասկանում Գերմանիայի մոտեցումը՝ Ուկրաինային աջակցելու հարցում։ Ինչպես փոխանցում է «European Truth» լրատվական գործակալությունը, Կուլեբան այս մասին ասել է «ARD» լրատվականին տված հարցազրույցում։

Կուլեբան ընդգծել է, որ Կիևը չի հասկանում, թե ինչու է գերմանական կառավարությունը տատանվում տանկերի հարցում, սակայն միևնույն ժամանակ հրետանի է մատակարարում Ուկրաինային։ «Անկեղծ ասած, մենք չենք հասկանում այս պատճառաբանությունը», - ասել է Կուլեբան։

Ուկրաինայի գլխավոր դիվանագետը հավելել է, որ եթե իր երկիրը թերզինված լինի, ապա պատերազմը կշարունակվի, և դա չի բխում ո՛չ Ուկրաինայի, ո՛չ նրա արևմտյան գործընկերների շահերից:

Կուլեբան նշել է, որ Գերմանիան Ուկրաինային խոստացել է զենքի հետագա մատակարարումներ, սակայն դրանում «Leopard 2» տեսակի մարտական ​​տանկ ընդգրկված չի լինի, ինչն Ուկրաինայի կառավարությունը բազմիցս խնդրել է։ «Նման որոշում դեռ չի կայացվել, պարտավորություններ չկան, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Կուլեբան:

Վերջինս հավելել է, որ Կիևի և Բեռլինի միջև վերջին պայմանավորվածությունները վերաբերում են առաջին հերթին պաշտպանական համակարգերին, ինչպիսիք են ժամանակակից «IRIS-T» հակաօդային պաշտպանության համակարգը և «Gepard» հակաօդային կայանքները։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»