Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 23:14 10-12-2022

Ադրբեջանը իրավիճակի «մոնիթորիգ» է սկսում Արցախի հանքավայրերում

Ադրբեջանցի մասնագետների խումբը շաբաթ օրը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայված, օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման հետ կապված իրավիճակի նախնական «մոնիթորինգ» է սկսում, ասվում է Ադրբեջանի էկոնոմիկայի եւ բնապահպանության ու բնական պաշարների նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։

«2022 թվականի դեկտեմբերի 3-ին եւ 7-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ կայացած բանակցությունների արդյունքների համաձայն՝ դեկտեմբերի 10-ից Էկոնոմիկայի նախարարության, բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր գույքային հարցերի պետական ծառայության եւ AzerGold ՓԲԸ-ի մասնագետների խումբը սկսում է նախնական մոնիթորինգ՝ կապված օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման, ինչպես նաեւ դրա բնապահպանական եւ այլ հետեւանքների հետ՝ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ աշխատանքների ընթացքում նախատեսվում է «ստուգել» օգտակար հանածոների հանքավայրերը, մասնավորապես՝ Դրմբոնի ոսկու հանքավայրը և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրը, մոնիթորինգ անցկացնել տարբեր ուղղություններով, կազմակերպել գույքի կադաստրային հաշվառում, գնահատել հնարավոր վնասներն ու ռիսկերը շրջակա միջավայրի, ստորգետնյա եւ մակերեւութային ջրերի աղբյուրների համար:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»