Արտաքին 3 տարի առաջ - 11:12 06-12-2022

Netflix-ի սերիալում ներկայիս Թուրքիայի արևելյան նահանգները ներկայացվել են որպես Հայաստան

Թուրքիայում դժգոհության ալիք է բարձրացել «Netflix»-ի հարթակով հեռարձակվող ֆիլմը, որտեղ պատկերված քարտեզում ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան շրջանները (Արևմտյան Հայաստան-խմբ) ներկայացվել են որպես Հայաստանի տարածք։ Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականը։

Հաղորդվում է, նշված քարտեզը ցուցադրվել «Պեպսի, որտեղ է իմ ինքնաթիռը» սերիալի առաջին դրվագում։ «Սերիալի առաջին դրվագի տեսարանը առաջացրել է թուրք հեռուստադիտողների բուռն արձագանքը, քանի որ ներկայացված քարտեզի վրա Թուրքիայի արևելյան շրջանները նշված էին որպես Հայաստանի տարածք։ Սերիալի թուրք երկրպագուները սոցցանցերում բուռն են արձագանքել սրան»,- գրում է պարբերականը։

«Sabah»-ը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրում այն բանին, որ սա«Netflix»-ի հետ կապված առաջին նպանատիպ դեպքը չէ։

Նշվում է, որ կրկին «Netflix»-ի «Լրտեսը» սերիալի չորրորդ դրվագում, որը պատմում էր Սիրիայում Մոսադի գործակալի մասին, պատից կախված էր մասնատված Թուրքիայի քարտեզը։

«Netflix-ի Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր իրադարձությունները վավերագրական ֆիլմի հինգերորդ դրվագում աշխարհի քարտեզի վրա ուշագրավ դետել է նկատվել։ Հատկանշական է, որ քարտեզի վրա ներկայիս Թուրքիան մասնատված է եղել, իսկ բաժանված հողերը նշված են որպես Հայաստանի տարածք։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»