Արտաքին 3 տարի առաջ - 09:41 06-12-2022

Կուրսկի օդանավակայանն ԱԹՍ-ով հարձակման է ենթարկվել

Անօդաչու թռչող սարքը հարձակվել է Կուրսկի շրջանի օդանավակայանի վրա, հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում։

«Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Կուրսկի օդանավակայանի տարածքում այրվել է նավթի պահեստավորման բաքը։ Տուժածներ չկան։ Հրդեհը տեղայնացվում է։ Բոլոր հատուկ ծառայությունները տեղում աշխատում են»,- գրել է նա։

Կուրսկի օդանավակայանը փետրվարի 24-ից չի ստացել կամ ուղարկել քաղաքացիական ինքնաթիռներ, այնտեղ, ինչպես նաև Ռուսաստանի հարավում և կենտրոնում գտնվող տասը այլ օդանավակայաններում գործում է թռիչքների սահմանափակման ռեժիմ։

Նախօրեին ուկրաինացի զինյալները փորձել են գրոհել Սարատովի և Ռյազանի շրջանների ռազմական օդանավակայանները։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ օգտագործվել են խորհրդային արտադրության անօդաչու սարքեր, սակայն ռուսական ավիացիան, օգտագործելով հակաօդային պաշտպանությունը, խոցել է ցածր բարձրության վրա թռչող այդ սարքերը։ Հարձակման ժամանակ տեխնիկական անձնակազմի երեք զինծառայող է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել։ Երկու ինքնաթիռներ թեթև վնասվել են:

Ռազմական գերատեսչությունն ընդգծել է, որ այս հարձակմամբ Կիևի ռեժիմը փորձում էր խաթարել ռուսական հեռահար ավիացիայի մարտական ​​աշխատանքը։ Բայց դա չխանգարեց ռուսական բանակին զանգվածային հարված հասցնել Ուկրաինայի ռազմական հրամանատարության և կառավարման համակարգին և հարակից պաշտպանական օբյեկտներին։

Նշանակված բոլոր 17 թիրախները խոցվել են, հարվածը խաթարել է երկաթուղով զորքերի և օտարերկրյա զինատեսակների տեղափոխումը մարտական ​​դիրքեր, հայտնում է Ռիա Նովոստին:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»