Արտաքին 3 տարի առաջ - 16:03 02-12-2022

Անկարան իր դաշնակիցներին կոչ է անում չաջակցել ահաբեկիչներին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի դաշնակից երկրներին կոչ է արել դադարեցնել ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

«Թուրքիան սպառնալիք չէ, այլ ուժեղ և հուսալի գործընկեր։ Իսկական դաշնակիցն ու ուժը, որի վրա կարող ես հույս դնել, Թուրքիայի Հանրապետությունն է»,- ասել է Աքարը։

Նա վստահեցրել է, որ թուրքական զինված ուժերը իրականացրել են և առաջիկայում նույնպես կշարունակեն «ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում» հակաահաբեկչական գործողություններ իրականացնել։ Նրա խոսքով`Թուրքիայի զինված ուժերի գործողությունների միակ նպատակը երկրի իրավունքներն ու շահերը պաշտպանելն է։

«Մենք թույլ չենք տա, որ մեր սահմանների մոտ ահաբեկիչների կողմից վերահսկվող գոտի ձեւավորվի»,- նշել է նա։

Նա ուշադրություն է համար «տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքի չեզոքացման ուղղությամբ թուրքական բանակի ձեռնարկած հաջող քայլերի վրա»։ Աքարը հայտնել է, որ միայն վերջին գործունեության շրջանակներում Թուրքիան վնասազերծել է 491 զինյալի։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Սիրիայում Իսլամական պետություն ահաբեկչական կազմավորման դեմ պայքար մղող միակ բանակը թուրքական զինված ուժերն են, որոնք ոչնչացրել են 4500 ահաբեկչի։ Աքարը հիշեցրել է նաև Սիրիայի հարցով մի շարք օտարերկրյա գործընկերների` այդ թվում նաև Մոսկվայի և Վաշինգտոնի հետ Անկարայի պայմանավորվածությունների մասին` նշելով, որ Թուրքիան ակնկալում է, որ իր գործընկերները կկատարեն իրենց ստանձնած պարտավորությունները։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»