Արտաքին 3 տարի առաջ - 21:25 30-11-2022

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցություններ կվարեն. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 5-ին բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ով աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։

Ինչպես փոխանցում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտադիր են քննարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը՝ այս տարվա փետրվարի 22-ին Մոսկվայում երկու երկրների նախագահների ստորագրած համագործակցության մասին հռչակագրի համատեքստում։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական խոսնակը հայտնել է, որ կողմերը նախատեսում են քննարկել նաև մի շարք արդիական տարածաշրջանային ու միջազգային հարցեր:

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ու ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ին ստորագրված եռակողմ համաձայնագրերի քննարկմանը և իրականացմանը։ Դրանք կոչված են ապահովելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,- ասել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»