Արտաքին 3 տարի առաջ - 14:14 29-11-2022

Չավուշօղլուն հայտնել է Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ դրական, բայց ոչ բավարար երկխոսության առկայության մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ դրական երկխոսություն է ընթանում, սակայն դա դեռևս բավարար չէ։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Չավուշօղլուն շեշտել է, որ Հելսինկիի և Ստոկհոլմի հետ երկխոսությունը դրականորեն շարունակվում է, սակայն Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչներին արտահանձնելու հարցում Անկարայի ակնկալիքները դեռևս մնում են։ Նրա խոսքով՝ չնայած արձանագրված որոշակի առաջընթացին, մի շարք հարցեր դեռևս առկա են։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ նոյեմբերի 29-ին նախատեսված է իր եռակողմ հանդիպումը Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարների հետ։

«Եռակողմ հուշագրով ստանձնած պարտավորությունների մի մասը կատարվել է, իսկ մի մասը՝ ոչ։ Ահաբեկիչներին արտահանձնման և իրավական բարեփոխումների հետ կապված մեր երկրի ակնկալիքները դեռևս չեն լուծվել։ Ֆինլանդիայում և Շվեդիայում պետք է իրենց քայլերով համոզեն խորհրդարանին և Թուրքիայի քաղաքացիներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս մասին զրուցել է նաև Շվեդիայի վարչապետի հետ»,- ասել է նա։

Չավուշօղլուն մասնավորապես նշել է, որ իր խոսքերն առաջին հերթին վերաբերում են Շվեդիային, որտեղ պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկվեն։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»