Արտաքին 3 տարի առաջ - 11:40 29-11-2022

Պուտինն առաջարկել է «ինչ-որ մի եռակողմ միություն» ՌԴ-ի, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև». Տոկաև

Ղազախստանը կողմ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին ՌԴ-ի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի միջև «մի ինչ-որ եռակողմ միություն» ստեղծելու մասին, այդ թվում՝ գազի ոլորտում հարցերի լուծման համար։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։

«Այո, կան հարցեր, որոնք լրացուցիչ համաձայնեցում և անգամ բանակցություններ են պահանջում։ Խոսքը, մասնավորապես, գազի ոլորտի մասին է։ Բայց այստեղ մենք որևէ հարց չենք դրամատիկացնում։ Ես հենց նոր Վլադիմիր Վլադիմիրովիչին ասացի այն մասին, որ նման հարցեր կան, դրանք քննարկում են պահանջում, բայց առանց որևէ դրամատիկացման։ Դրանք աշխատանքային հարցեր են»,- ասել է Տոկաևը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել երկուշաբթի, Մոսկվայում, ռուս-ղազախական բարձրամակարդակ բանակցություններից հետո։
Ղազախստանի նախագահը վստահություն է հայտնել, որ կողմերը «կհասնեն համապատասխան պայմանավորվածությունների»։

«Այսօր Վլադիմիր Վլադիմիրովիչն ասաց այն մասին, որ մենք պետք է ստեղծենք ինչ-որ մի եռակողմ միություն, և նա պատրաստվում է զանգահարել Ուզբեկստանի նախագահին [Շավքաթ Միրզիյոյևին]։

Մենք նույնպես, համենայն դեպս՝ ես, պետք է խորանանք այս թեմայում, որպեսզի հանգենք որոնվող արդյունքներին և համաձայնություններին։ Ըստ էության, մենք պատրաստ ենք դրան։ Ինչո՞ւ ոչ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»