Արտաքին 3 տարի առաջ - 17:41 28-11-2022

Թեհրանը չի համագործակցի ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության հետ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի համագործակցի ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության հետ։ Ինչպես փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Քանանին այս մասին ասել է՝ պատասխանելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի կողմից վերջերս ընդունված հակաիրանական բանաձևի վերաբերյալ հարցին։

Քանանին շեշտել է, որ Թեհրանը կամավոր կերպով կատարում է իր պարտականությունները, և նման գործողությունները չեն նպաստում մարդու իրավունքներին:

Միևնույն ժամանակ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ փաստահավաք առաքելությունն իրականում քաղաքական նպատակներ է հետապնդում։ Նրա խոսքով՝ Իրանը մերժում է մարդու իրավունքների օգտագործումը որպես քաղաքական նպատակներին հասնելու գործիք։

«ՄԱԿ-ի զեկույցները ցույց են տալիս, որ Գերմանիան ազդեցիկ դեր է ունեցել դրանց արդյունքներում»,- ասել է Քանանին։

Նշվում է, որ Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումները վերանայելու նպատակով մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու գերմանական կողմի նախաձեռնությունից հետո այսօր Թեհրանում Գերմանիայի դեսպան Հանս-Ուդո Մուզելը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»