Արտաքին 3 տարի առաջ - 19:52 27-11-2022

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանին և Թուրքիային հաջողվում է տարաձայնությունները հաղթահարել

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան Սիրիայի հարցում տարաձայնություններ ունեն, սակայն երկու երկրների միջև փոխգործակցության մակարդակը և իմաստությունը թույլ են տալիս բոլոր վիճելի հարցերը լուծել ոչ թե առճակատման, այլ բանակցությունների միջոցով։

Ինչպես փոխանցում է ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը, Պեսկովն այս մասին ասել է ռուսական Ռոսսիա-1 հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարին տված հարցազրույցի ընթաքում։

«Սիրիայի հարցում Թուրքիայի հետ տարաձայնություններ կան, մի անգամ Սոչիում հաջողվեց կանգնեցնել ու աշխատել։ Փաստաթուղթ ստորագրվեց, հիշում եք, որ կարդացին երկու նախարարները։ Դրանից հետո լսեցինք Էրդողանի հայտարարությունը, եղան նաև մեր հայտարարությունները. ներկայացուցիչներ, ովքեր ասացին, որ մենք նույնպես գոհ չենք նրանից, թե ինչպես է Թուրքիան կատարում իր պարտավորությունները»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի խոսնակն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ռուսաստանին և Թուրքիային հաջողվում է տարաձայնությունները լուծել թեև երկար, այնուամենայնիվ ինտենսիվ բանակցությունների միջոցով։

«Եվ փոխըմբռնման այս մակարդակը և փոխադարձ հարգանքը, իսկապես, սա լավ հիմք է նույնիսկ նման բարդ իրավիճակները քննարկելու համար»,- նշել է Պեսկովը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»