Արտաքին 3 տարի առաջ - 13:42 25-11-2022

Թուրքիան նախատեսում է 50 միլիոն զբոսաշրջիկ հյուրընկալել

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը հայտարարել է, որ երկիրն ակնկալում է մինչև 2022 թվականի ավարտը հյուրընկալել շուրջ 50 միլիոն զբոսաշրջիկի։ Ինչպես տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Էրսոյն այս մասին ասել է Թուրքիայի Միջերկրական ծովի տարածաշրջանի հյուրանոցատերերի ասոցիացիայի կողմից կազմակերպած զբոսաշրջության 12-րդ միջազգային կոնգրեսի բացման արարողության ընթացքում։

Թուրք պաշտոնյան շեշտել է, որ 2022 թվականի արդյունքներով զբոսաշրջության ոլորտից ստացված եկամուտները կարող են գերազանցել 2019 թվականի նախահամավարակային տարվա եկամուտները։ «Բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ Թուրքիան գտնվում է զբոսաշրջության ոլորտի սուպերլիգայում»,- ասել է Էրսոյը։

Էրսոյը շեշտել է, որ Թուրքիան զբոսաշրջության ոլորտում զգալի հաջողությունների է հասել։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականին համաժողովը վերանայել է զբոսաշրջային հոսքի և եկամուտների թիրախները։ «Այսպես, 2021 թվականի արդյունքներով Թուրքիա է ժամանել ավելի քան 30 միլիոն զբոսաշրջիկ, իսկ զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 30,2 միլիարդ դոլար»,- ասել է նա։

Վերջինս նշել է, որ 2022 թվականի սկզբին զբոսաշրջության ոլորտի համար նպատակ է սահմանվել հյուրընկալել 42 միլիոն զբոսաշրջիկի և ոլորտից ունենալ 35 միլիարդ դոլարի եկամուտ։

«Սակայն այս թվերն առաջին անգամ վերանայվել են հուլիսին, և նոր նպատակ է սահմանվել հասնել 47 միլիոն զբոսաշրջիկի և 37 միլիարդ դոլարի։ Հոկտեմբերին կատարվել է նոր վերանայում. այսուհետ նոր նպատակը 50 միլիոն զբոսաշրջիկն է և 44 միլիարդ դոլար զբոսաշրջության եկամուտը»,- ասել է Էրսոյը:

Նա նաև հույս է հայտնել, որ սահմանված նպատակը կհաջողվի իրագործել մինչև տարեվերջ։ «Երբ համեմատում ենք 2022 թվականի ցուցանիշները 2019 թվականի ցուցանիշների հետ, պարզ է դառնում, որ մենք շատ լավ ենք հաղթահարել համաճարակի գործընթացը՝ ի տարբերություն մեր մրցակիցների»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»