Արտաքին 3 տարի առաջ - 17:34 22-11-2022

Բելառուսի վարչապետն այցելել է Իրան

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն իր գլխավորած բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Բելառուսի վարչապետին, ով առաջին անգամ է ժամանել Իրան, Թեհրանի օդանավակայանում դիմավորել է Իրանի արդյունաբերության, առևտրի և հանքերի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը։

Հաղորդվում է, որ Բելառուսի վարչապետի հետ առաջիկայում հանդիպում կունենա Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։

Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին ավելի վաղ ասել էր, որ Բելառուսի վարչապետի այցը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին Շանհայում և Սամարղանդում երկու երկրների նախագահներ Էբրահիմ Ռաիսիի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։

Ջամշիդիի խոսքով՝ Իրանի և Բելառուսի պատվիրակությունները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ընդլայնումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տարանցման, արտահանման և ներմուծման, էներգակիրների մատակարարման, գյուղատնտեսական արտադրանքի, տեխնոլոգիաների և սարքավորումների փոխանցման հարցերում։ Նա նաև նշել է, որ Թեհրանի և Մինսկի տնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով զարգացման համապարփակ ճանապարհային քարտեզ կմշակեն։

Նշվում է, որ Բելառուսի վարչապետի այցի օրակարգում հանդիպում է նախատեսված նաև երկու երկրների գործարարների հետ։









Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ