Արտաքին 3 տարի առաջ - 20:38 16-11-2022

Էրդողանը նախազգուշացնում է Ռուսաստանի միջազգային մեկուսացման հետևանքների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալիում ընթացող Մեծ քսանյակի անդամ երկրների գագաթաժողովի շրջանակներում մամուլի ասուլիս է հրավիրել, որի շրջանակներում պատասխանել է մի շարք հարցերի։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանն իր խոսքում անդրադարձել է նաև Ռուսաստանի միջազգային մեկուսացման հնարավոր հետևանքներին։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Անկարան գործադրում է բոլոր ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության, արդարության և բարգավաճման հասնելու համար։ Նրա խոսքով՝ Թուրքիան պատերազմի առաջին օրվանից հայտարարում է, որ պատերազմը չունի հաղթողներ, իսկ խաղաղությունը՝ պարտվողներ։

Էրդողանն ուշադրություն է հրավիրել համաշխարհային պարենային ճգնաժամի վերացման հարցում Անկարայի ունեցած ներդրման վրա։ Նա նշել է, որ Ստամբուլի հացահատիկային միջանցքով մինչ այսօր ավելի քան 11 միլիոն տոննա գյուղմթերք է արտահանվել համաշխարհային շուկաներ։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ հացահատիկային միջանցքի հարցով շփումները չեն դադարում։ «Այսօրվա դրությամբ, կարծում եմ, որ առաքումները կշարունակվեն։ Ոչ մի խնդիր չկա»,- ասել է նա։

Էրդողանը հավելել է, որ պարարտանյութերի և ամոնիակի մատակարարման թեմայով զրույց կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ Անկարան նպատակ ունի հացահատիկային համաձայնագրի գործունեության ժամկետը հասցնել մեկ տարվա։

Էրդողանը շեշտել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով բռնկված պարենային ու էներգետիկ ճգնաժամը, տարբերություն չի դնում երկրների միջև։ «Այս ճգնաժամը հարվածում է ոչ թե առանձին շրջաններին, այլ բոլոր պետություններին»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահը զգուշացրել է նաև աշխարհից Ռուսաստանի մեկուսացման զանգվածային հետևանքների մասին։ Նա այս թեմայով լրագրողներից մեկի հարցին պատասխանել է, որ Ռուսաստանի մեկուսացման հետևանքները կլինեն անսահման։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ

Ձեզ գուցե հետաքրքրի