Արտաքին 3 տարի առաջ - 18:01 09-11-2022

Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ Եվրախորհրդարանի բանաձևը արժեք չունի

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Եվրախորհրդարանի կողոից ընդունված բանաձևն իր բովանդակությամբ արժեք չունի։ Ինչպես փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը, Թբիլիսիի քաղաքապետն այս մասին ասել է՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկումը։

Հաղորդվում է, որ զեկույցում փոփոխություններ են նախաձեռնվել Վրաստանում ԶԼՄ-ների ազատության ապահովման, ընդդիմադիր հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիայի դատավճռի վերանայման և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով ներկայումս կալանքի տակ է գտնվում, արտասահման բուժման համար տեղափոխելու համար:

Կալաձեն ընդգծել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նման բանաձև է ընդունվում։ Նա ափսոսանք է հայտնել, որ բանաձևում ամրագրված են մի շարք կոռեկտ հարցեր՝ նշելով, որ բանաձևն իր բովանդակությամբ որևէ արժեք չունի։

«Մեր երկրի բնակչությունը հիանալի գիտի, թե ով է Բիձինա Իվանիշվիլին, ինչ է արել այդ մարդը մեր հայրենիքի, ժողովրդի համար։ Հասարակությունն այս ամենը շատ լավ գիտի, և Բիձինա Իվանիշվիլին երեկ կամ նախօրեին չի սկսել անել այս ամենը։ Ուստի համաձայն չեմ բանաձեւում ասվածի հետ»,- ասել է նա։

Անդրադառնալով Վրաստանի եվրոպական ապագային՝ Թբիլիսիի քաղաքապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է ԵՄ-ի 12 կետից բաղկացած հանձնարարականները իրականացնելու և որքան հնարավոր է շուտ եվրոպական ընտանիքի անդամ դառնալու համար։

Հիշեցնենք, որ աոյեմբերի 8-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ տարեկան զեկույցը։ Զեկույցում փոփոխություններ են կատարվել մի խումբ եվրոպացի խորհրդարանականների կողմից։ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փոփոխություններով ընդունել է Վրաստանի վերաբերյալ տարեկան զեկույցը։







Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ