Արտաքին 4 տարի առաջ - 14:11 07-11-2022

Վրաստանի նախագահը այցելել է Ֆրանաիա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Ինչպես տեղեկացնում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է Վրաստանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Վրաստանի նախագահի հանդիպումները կկայանան Ստրասբուրգում և Փարիզում, որտեղ Զուրաբիշվիլին կմասնակցի Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին և Փարիզի խաղաղության ֆորումին։

Ժողովրդավարության համաշխարհային ֆորումն ամեն տարի անցկացվում է Եվրոպայի խորհրդի և Ֆրանսիայի կառավարության հովանու ներքո։ Ֆորումի նպատակն է բացահայտել ժողովրդավարության անկման հիմնական գործոնները և գտնել համապատասխան ուղիներ այս խնդրի լուծման համար:

Նախատեսվում է, որ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինիի Քոքսի հետ։ Ժողովրդավարության ֆորումի շրջանակներում Սալոմե Զուրաբիշվիլին կհանդիպի նաև Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի հետ։

Նոյեմբերի 11-ին Վրաստանի նախագահը համաշխարհային առաջնորդների հետ միասին կմասնակցի Փարիզի խաղաղության ֆորումին, որը հինգերորդ անգամ կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Այս տարի ֆորումը նվիրված է լինելու բազմաճգնաժամային և կործանարար գլոբալ բևեռացման կանխարգելմանը։

Համաժողովին ելույթ կունենան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի նախագահ Միրիանա Սպոլարիկ Էգգերը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ