Արտաքին 4 տարի առաջ - 14:40 25-10-2022

Թուրքիան կշարունակի մնալ ՄԱԿ-ի արժեքների ամուր աջակիցն ու պաշտպանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի մնալ ՄԱԿ-ի արժեքների ու գործունեության ամուր աջակիցն ու պաշտպանը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունն, Էրդողանն այս մասին ասել է ՄԱԿ-ի օրվա և կազմակերպության հիմնադրման 77-րդ տարեդարձի առթիվ իր շնորհավորական ուղերձում։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան այն երկրներից է, որը կոնկրետ ներդրում է ունենում ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղության, անվտանգության, մարդու իրավունքների և կայուն զարգացման բնագավառներում իրականցվող աշխատանքներում և առաջատար դեր է խաղում։ Նա հիշեցրել է, որ Անկարան մասնակցում է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին, ղեկավարում է մի շարք նախաձեռնություններ և տարբեր միջոցներով աջակցում է ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի իրականացմանը։

Էրդողանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան ՄԱԿ-ի ընդհանուր բյուջեն ֆինանսավորող 20 երկրներից մեկն է։ Նրա խոսքով՝ Ստամբուլը ՄԱԿ-ի կենտրոն դարձնելու ջանքերի շրջանակներում այնտեղ հյուրընկալում են ՄԱԿ-ի տարբեր կազմակերպությունների և գործակալությունների տարածաշրջանային կենտրոնները։

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ մարդասիրական դիվանագիտությունն իր երկրի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից է, և այն ոլորտներից՝ որտեղ Անկարան ՄԱԿ-ի հովանու ներքո ակտիվ դերակատարում ունի: «Մենք հպարտ ենք, որ ազգային եկամուտների համեմատ աշխարհում ամենաշատ մարդասիրական օգնություն տրամադրող երկիրն ենք: Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք հավատարիմ ենք մեր տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս կայունության պահպանմանը և հակամարտությունների կանխմանը»,- ասել է նա:

Վերջինս նաև կարևորել է իր և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ջանքերով Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի ստորագրումը, որի շրջանակներում Ուկրաինայի տարածքից ավելի քան 8 միլիոն տոննա հացահատիկ և հատահատիկային արտադրանքներ են տեղափոխվել համաշխարհային շուկա։

Թուրքիայի առաջնորդն իր ուղերձում անդրադարձել է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կազմը ընդլայնելու անհրաժեշտությանը։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը պետք է ավելի ակտիվ դեր ստանձնի՝ ամեն օր հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր խլող ճգնաժամերը լուծելու և կայուն զարգացում ապահովելու համար, որի ճանապարհը անվտանգության խորհրդի ներկայացուցչական կազմի բարեփոխումն է՝ արդարության սկզբունքով։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է