Արտաքին 3 տարի առաջ - 16:42 24-10-2022

«Կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման վտանգի ֆոնին՝ ՌԴ ՊՆ-ն պատրաստության է բերել համապատասխան ուժերն ու միջոցները

ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը հայտարարել է, որ «կեղտոտ ռումբի» օգտագործումը կհանգեցնի մի քանի հազար քառակուսի մետր տարածքի աղտոտմանը։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Կիևը կարող է մեղադրել Մոսկվային նմանատիպ ռումբի օգտագործման համար։ ՌԴ պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ «ուժերն ու միջոցները պատրաստության են բերվել ռադիոակտիվ աղտոտվածության պայմաններում առաջադրանքներ կատարելու համար»։

«Ռադիոլոգիական պայթուցիկ սարքի գործարկումն անխուսափելիորեն կհանգեցնի տարածքի ռադիոակտիվ աղտոտմանը մինչև մի քանի հազար քառակուսի մետր տարածքի վրա», - ասել է Կիրիլովը ռադիացիոն անվտանգության սպառնալիքների վերաբերյալ ճեպազրույցում:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է ՄԱԿ-ում բարձրացնել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» պատրաստման հարցը։

«Մենք կոնկրետ տեղեկություններ ունենք Ուկրաինայի այն հաստատությունների մասին, այդ գիտական ինստիտուտների մասին, որոնք ունեն տեխնոլոգիա այս «կեղտոտ ռումբը» ստեղծելու համար։ Կան տեղեկություններ, որոնք մենք համապատասխան խողովակներով մի քանի անգամ ստուգել ենք, որ դա սոսկ կասկած չէ, լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նման բաներ կարելի է ծրագրել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ ռուս դիվանագետները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ միջազգային հարթակներում այս հարցը քննարկելու համար. քննարկումները պետք է սկսվեն այսօր։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյմս Քլեվերլին և Կատրին Կոլոնան, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ռուսաստանի պնդումներն այն մասին, թե Ուկրաինան կարող է այսպես կոչված «կեղտոտ ռումբեր» օգտագործել, սուտ են։

«Այսօր մեր երեք երկրների պաշտպանության նախարարները ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խնդրանքով զրուցել են նրա հետ։ Մեր երկրները հստակ հասկացրել են, որ մերժում են ակնհայտ կեղծ պնդումներն այն մասին, թե Ուկրաինան պատրաստվում է իր տարածքում «կեղտոտ ռումբ» կիրառել», - ասված է հաղորդագրության մեջ։

Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի ԱԳ նախարարություններում նաև ընդգծել են, որ նման հայտարարությունները որակում են մեղադրանքը որպես էսկալացիայի պատրվակ օգտագործելու փորձ։

Բացի այդ, արտաքին քաղաքական գերատեսչությունները քննարկել են նաև Ուկրաինային հետագա ռազմական ու տնտեսական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ՝ խոսելով Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» (ցածր թողունակության միջուկային զենք) օգտագործմամբ հնարավոր սադրանքների մասին։

«Կեղտոտ ռումբը» ռադիոլոգիական զենքի ամենապարզ տարբերակն է։ Նման ռումբի գործարկման ժամանակ հիմնական վնասը ոչ թե պայթյունի, այլ ռադիոակտիվ նյութի ցողման հետևանքով է։ Երբ նման ռումբը պայթում է, այն ռադիոակտիվ նյութեր է արձակում։ Փորձագետները «կեղտոտ ռումբի» տեսակներից մեկն անվանում են ռադիոակտիվ նյութեր օգտագործող ոչ ռազմական օբյեկտների պայթեցումը։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը