Արտաքին 4 տարի առաջ - 13:00 18-10-2022

Իրանի նախագահը երկրում տեղի ունեցող ցույցերին ամերիկյան աջակցությունը սխալ հաշվարկ է որակում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Օմանի սուլթան Հայթամ բեն Թարիք ալ-Սայիդի հետ։ Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռաիսին հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Իրանում տեղի ունեցող անկարգություններին ԱՄՆ աջակցությունը սխալ հաշվարկ է, և իրանցիները պասիվ չեն լինի ամերիկյան թշնամանքի նկատմամբ:

Ռաիսին ընդգծել է քաղաքական և տնտեսական տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը բարձրացնելու իրանական կողմի վճռականությունը։ Նրա խոսքով՝ կողմերն ականատես են լինում երկու երկրների միջև քաղաքական ոլորտում վստահության և համագործակցության ամենաբարձր մակարդակին։

Իրանի նախագահն անդրադառնալով Օմանի հետ հարաբերությունները խորացնելու Թեհրանի վճռականությանը՝ հույս է հայտնել, որ Իրանի և Օմանի միջև փոխգործակցության և փոխանակումների գործընթացը կշարունակի զարգանալ, ինչպես դա տեղի է ունեցել նախորդ տարի։

Վերջինս Իրանում ընթացող անկարգություններին աջակցելու և դրանք սաստկացնելու հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը սխալ հաշվարկ է որակել։ «ԱՄՆ-ն սխալմամբ կարծում էր, որ իր պատժամիջոցները կկանգնեցնեն Իրանի ժողովրդին։ Սակայն երբ նրանք տեսան, որ Իրանի ժողովուրդը ոչ միայն կանգ չառավ պատժամիջոցների դեմ, այլ նաև շարունակեց զարգանալ ու առաջադիմել, դրանք վերածվեցին ապստամբության՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»,- հայտարարել է նա։

Էբրահիմ Ռաիսին այս համատեքստում հավելել է, որ Իրանի ժողովուրդը պասիվ չի լինի Ամերիկայի թշնամական գործողությունների նկատմամբ և կունենա նախաձեռնություն։

Օմանի սուլթանն իր հերթին նշել է, որ անձամբ է հետևում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են միջպետական համաձայնագրի համաձայն, և երկու երկրներն էլ շահում են դրանից։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է

Ձեզ գուցե հետաքրքրի