Արտաքին 4 տարի առաջ - 16:00 10-10-2022

ԱՄՆ դեսպանությունը հրթիռային մի շարք հարվածներից հետո իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Ուկրաինայից

ԱՄՆ դեսպանությունը հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարվածներից հետո ամերիկյան քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Ուկրաինայի տարածքից։Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Դեսպանությունը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հարվածներ է հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչպես նաեւ Կիեւում եւ Ուկրաինայի այլ քաղաքներում պետական օբյեկտներին։

ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է, որ Ուկրաինային Ռուսաստանի հարվածներն ուղղակի վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների համար:

«Ուկրաինային Ռուսաստանի շարունակվող հարվածներն ուղղակի սպառնալիք են քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների համար։ Դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում ապաստան գտնել տեղում եւ լքել Ուկրաինան՝ օգտագործելով ցամաքային տրանսպորտի մասնավոր տարբերակները, երբ դա անվտանգ լինի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում