Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 00:01 01-10-2022

Էջմիածնի N9 դպրոցում դասավանդող մայրն ու դուստրը հեռացվել են աշխատանքից

Էջմիածնի N9 հիմնական դպրոցում խնդրահարույց իրավիճակ է։ Տնօրենն ու արդեն նախկին ուսուցիչները մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին։

Դպրոցի՝ հայոց լեզվի և գրականության նախկին ուսուցչուհի Արևիկ Գրիգորյանն Oragir.news-ին հայտնեց, որ դպրոցում աշխատանքի ընդունվել է այս տարվա մարտին։ Կարճ ժամանակ անց, իր խոսքով, դպրոցի տնօրեն Մարիետա Սամվելյանն իր դեմ է լարել աշակերտա-ուսուցչական կազմին։ Ստեղծված լարված իրավիճակների արդյունքում էլ իր հարցով կոնֆլիկտ ու ծեծկռտուք է տեղի ունեցել 9-րդ դասարանի աշակերտների միջև։

Ըստ Գրիգորյանի, իրեն ու նույն դպրոցում աշխատող իր մորն աշխատանքից ազատել են հանիրավի՝ երկու օր դասերին չներկայանալու պատճառով։

Տնօրենն էլ իր հերթին վստահեցրեց, որ ունեցել է ուսուցիչներին աշխատանքից ազատելու բոլոր հիմքերը։ Որևէ խախտում չի կատարել։ Ըստ նրա՝ երկու ուսուցիչներն էլ վատ հարաբերություններ են ունեցել ուսուցչական գրեթե ամբողջ կոլեկտիվի հետ, վիրավորական ու սպառնալից արտահայտություններ հնչեցրել նրանց հասցեին։

Ուսուցիչները հերքեցին այդ տեղեկությունը։ Հայտնեցին, որ խնդրի լուծման համար պատրաստվում են դիմել դատարան։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց