Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:37 21-09-2022

Եռաբլուրում բերման ենթարկվելիս որդեկորույս մայրերից մեկն ուշաթափվել է

Եռաբլուրում բերման ենթարկվելիս որդեկորույս մայրերից մեկն ուշաթափվել է․ նրան բերման չեն ենթարկել, տարել են բուժկետ, ուր պարզվել է, որ ճնշումն է բարձր։

Վիճակը կայունացել է ներարկումից հետո, և մայրը վերադարձել է որդու շիրիմի մոտ՝ արգելելով պատգամավորներին մոտենալ իր որդու շիրիմին։

«Մենք երդում ենք տվել մեր երեխեքի շիրիմին, ու մենք պիտի մեր երդումը պահենք»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր որդեկորույս մայրը չի նկատել։

Հարցին, թե իր կարծիքով, ինչու է Փաշինյանը գալիս Եռաբլուր՝ մայրն արձագանքեց զայրույթով․ «Նա մեր ինադու ա մտնում Եռաբլուր, ուզում ա ծնողները նորից նույն վիշտը, ապրումներն ունենան»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում