Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:59 20-09-2022

Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Երևանի դատախազությունում

ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 19-ին խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի դատախազությունում։

Հանդիպմանը մասնակցել են Երևան քաղաքի դատախազության և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազները։

Աննա Վարդապետյանը խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ կարևորում է քրեական վարույթների, նախաքննության նկատմամբ արդյունավետ հսկողությունը, դատախազական ակտերի որակի ապահովումն ու դատարանում մեղադրանքի պատշաճ պաշտպանությունը։

«Առաջին հերթին ինձ անհրաժեշտ է հասկանալ տեղերում աշխատանքի կազմակերպվածության ձևը, ժամանակի կառավարումը, վարույթների քանակը, դրանց կառավարումը: Կարևոր է հասկանալ դատախազական ակտերի, նախաքննության նկատմամբ հսկողության, ինչպես նաև՝ դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը»,- ընդգծել է գլխավոր դատախազը՝ տեղեկացնելով, որ որոշակի պարբերականությամբ պատահականության սկզբունքով ընտրելու է դատախազական ակտեր, ուսումնասիրելու է դրանք, ինչը հնարավորություն կտա հասկանալու՝ որոնք են խնդիրներն ու ինչպես դրանք լուծել։

Խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Լիլիթ Գրիգորյանն ու վարչական շրջանների դատախազները ներկայացրել են տարածքային քննչական մարմիններում գտնվող քրեական վարույթների վերաբերյալ վիճակագրությունը, որին հաջորդել է խնդիրների բարձրաձայնումն ու քննարկումը։

Գլխավոր դատախազ Վարդապետյանը նշել է, որ նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում