Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 02:59 15-09-2022

Փոխարենը ինքը գա այսօրվա ամենակարևոր առաջնագիծ՝ ԱԺ, ուզում է հանրահավաքի մասնակիցներին տանել առաջնագիծ․ Ղազարյան

ԱԺ դիմաց իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Հավաքված քաղաքացիները վրդովված են Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությամբ, որ պատրաստ է ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը կարող է ապահովել Հայաստանի խաղաղությունը։

Ելույթ ունեցավ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը․

«Փոխարենը ինքը գա այսօրվա ամենակարևոր առաջնագիծ՝ ԱԺ շենք, որտեղ վճռվում է մեր ժողովրդի ճակատագիրը, ինքն է մտածում, որ այս հանրահավաքի մասնակիցները, որոնց զգալի մասը պատերազմնդերի մասնակից են եղել, իր չեղած տեղով նրանց ուզում է այս հանրահավաքի վայրից նորից տանել առաջնագիծ։ Ո՛չ, բոլորն են գալու այս հանրահավաքի վայր և ստիպելու են նրանց, որ նրանք կատարեն իրենց պարտականությունները։ Ես քիչ առաջ կապվեցի ԱԺ-ում գտնվող մեր պատգամավորների հետ։ Նրանք դեռևս սպասողական վիճակում են, բայց ես կարծում եմ, որ այդ սպասումը երկար չի տևելու։ Ես հիմա կխնդրեմ, որ պատգամավորներից մեկը գա այստեղ և ներկայացնի հանրահավաքի մասնակիցներին, թե ինչ է իրականում տեղի ունենում ԱԺ-ում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում