Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:35 02-09-2022

Այն մարդը, ով երբևէ 24 մլն դրամ աշխատել է և հայրենիքի ծառայության դիմաց դա պետք է տա, դա չի անի

«Շատ վատ եմ վերաբերվում։ Գիտեք՝ ինչ է ստացվում․ այն մարդը, ով երբևէ 24 մլն դրամ աշխատել է և հայրենիքի ծառայության դիմաց դա պետք է տա, դա չի անի, այն մարդիկ են տալու, որ չգիտեմ՝ ինչ ձևով այդ փողը հայթայթել են, այսինքն՝ դառնում է՝ այն մարդիկ, որ օդից փողեր ունեն, դրանով կարող են ազատվել, իսկ այն մարդիկ, ովքեր չունեն, չպետք է ազատվեն»,- այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Տիրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարությունը առաջարկում է 24 մլն-ի դիմաց ծատայել 4․5 ամիս, ինչ կարծիք ունի ծրագրի մասին։

«Եվ ինչ է նշանակում փողի դիմաց ծառայությունից ազատվել, հայրենիքին ծառայելուց ազատվել։ Հայրենիքին ամեն տեղ, կամայական բնագավառում մարդ պետք է ծառայի, եթե պատկերացնում կամ գիտակցում է՝ հայրենիքն ինչ բան է։ Փողով ազատվելն ինչ է, միգուցե վաղն էլ փողի դիմաց ընտանեկան՝ հայրական պարտականություններից ազատվի, էն մյուս օրը ընկերական, այն մյուս օրը ուղղակի իր քաղաքացիական պարտքը միջավայրում տալուց ազատվի, այսինքն՝ ամեն ինչ դառնալու է առուծախի առարկա»,- ասաց Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում