Արտաքին 4 տարի առաջ - 14:22 23-08-2022

Անկարան Բաքվից թաքնված ծրագրեր չունի․ակնհայտ է ՀՀ-ի ոչ անկեղծությունը կարգավորման գործընթացում

Թուրքիայի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օրակարգով պայմանավորված քայլերը շարունակվում են։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական Haber Global հեռուստաընկերության ուղիղ եթերում։
«Հատուկ ներկայացուցիչները չորս հանդիպում են ունեցել։ Խոսքը հարաբերությունների աստիճանական կարգավորման մասին է։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես եկավ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օրակարգով։ Այս ուղղությամբ քայլերը շարունակվում են։ Խոսքը Հայաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման մասին է և այլն։ Առևտրի ոլորտում որոշակի ջանքեր են գործադրվել»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը, փոխանցում է aa.com.tr-ը։
Թուրքիայի արտգործնախարարը սուբյեկտիվ է անվանել Անկարայի և Երևանի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներից մեկուսացած ընկալելու փորձերը։
Չավուշօղլուի խոսքով՝ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության բանալին Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ խաղաղության համաձայնագիրն է։ «Բաքուն հայտարարեց իր նախաձեռնությունների մասին, որին Երևանը չարձագանքեց։ Աշխատանքները սկսելու համար ստեղծվել է համատեղ հանձնաժողով։ Խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է։ Սակայն Հայաստանին սա մտահոգում է։ Երևանը պետք է որոշի՝ խաղաղությո՞ւն է ուզում»,- հավելել է Չավուշօղլուն։
Նա նաև ընդգծել է, որ երկու տարի անց հայկական զորքերը դեռ չեն լքել Ադրբեջանի տարածքը։ «Բոլորին ակնհայտ է Հայաստանի ոչ անկեղծությունը կարգավորման գործընթացում։ Երևանը պետք է իմանա, որ Անկարան Բաքվից թաքնված ծրագրեր չունի. Մենք խաղաղության կողմնակից ենք»,- իր խոսում ասել է Մևլութ Չավուշօղլուն։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում