Միտք Ներքին 4 տարի առաջ - 16:22 31-07-2022

Բախտավոր ես, ուղղակի այդ մասին դեռևս չգիտես… (համաշխարհային վիճակագրությունը հուշում է)

Երկիր մոլորակի բնակչության թվաքանակը մինչև 100 բնակիչ նվազեցնելու դեպքում, մեկ գյուղի օրինակով` որտեղ ճշգրտորեն պահպանված է անգամ հասարակարգին հատուկ տոկոսային հարաբերակցությունը, կստանանք հետևյալ պատկերը:

Վարկածային այդ գյուղի մոտավոր բաղադրությունն այսպիսին կլինի՝ այնտեղ կապրեն՝ 57 ասիացի, 21 եվրոպացի, հյուսիսային և հարավային կիսագնդերը ներկայացնող 14 ամերիկացի և 8 աֆրիկացի: Նշյալ գյուղի բնակիչներից 52-ը կլինեն կին, 48-ը՝ տղամարդ: 70-ը կլինեն ոչ սպիտակամորթ, 30-ը՝ սպիտակամորթ: 89-ը՝ հետերոսեքսուալ, 11-ը՝ հոմոսեքսուալ:

Համաշխարհային հարստության 59% -ը կպատկանի 6 մարդու և բոլոր այդ վեցն էլ կլինեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Վարկածային այդ գյուղի բնակիչներից 80-ը՝ բնակարանային բավարար պայմաններ չեն ունենա: 70-ը կլինեն անգրագետ, 50-ը կտառապեն մշտական թերսնումից, մեկը, կրկնում ենք՝ ընդամենը մեկը կունենա բարձրագույն կրթություն:

Այնպես որ, եթե աշխարհին նայենք այս դիտանկյունից, ապա պարզ կդառնա, որ համերաշխության, փոխըմբռնման, հանդուրժողության, կրթության պահանջը շատ մեծ է աշխարհում: Անասելի մեծ: Մտորեք այս մասին:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում