Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 00:14 28-07-2022

Կալանքը դարձել է պատժի մեխանիզմ․ Մենուա Սողոմոնյան

Արմավիր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Հավաքվել էին նրա գաղափարակիցները, հարազատները և պայքարի ընկերները։

Ակնհայտ էր, որ Ավետիք Չալաբյանը առողջական վատ վիճակում էր գտնվում, ուստի Oragir.news-ը նրա մտերիմներից Մենուա Սողոմոնյանից հետաքրքվեց այդ մասին։

Սողոմոնյանը նկատեց, որ բժշկի զննության կարիքը ակնհայտ կար, ինչից կարելի է մի պարզ հետևություն անել, որ մարդկանց քրեակատարողական հիմնարկներ բերում են մաշեցնելու, պատժելու համար և չեն ապահովում պատշաճ պայմաններ, որպեսզի և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես ճնշելով՝ մարդկանց հեռու պահեն քաղաքական մրցակցությունից։

«Այս խնդրին պետք է ամբողջ հանրությունը ուշադրություն դարձնի, պետք է հարց բարձրացնի, այսպես չի կարելի շարունակել, մանավանդ որ դեռևս վտանգ կա, որ դատական նիստի ժամանակ կամ հետո, նորից անհիմն, ապօրինի կալաք կիրառեն։ Սա անթույլատրելի է, սա պատժի մեխանիզմ է, պատժի ձև է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի