Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:09 18-07-2022

Ո՛չ Քոչարյանն ա բան հասկանում բնությունից, ո՛չ էլ Նիկոլը. քաղաքացիները՝ Սևանի կանաչելու մասին

Սևանա լիճը կրկին կանաչել է։

Սևանա լճի կանաչելու խնդիրը դարձյալ հանրային քննարկման տիրույթում է։ Այդ երևույթի հիմնական պատճառը ջրի բարձր ջերմաստիճանն է (24-25°), որն էլ իր հերթին ֆիզիկական և կենսաբանական տարբեր պրոցեսների զարգացմանն է նպաստում, և լավ պայմաններ են առաջանում ջրիմուռների առատ աճման ու լճի ծաղկման համար, որոնք էլ ջրին նման տեսք են տալիս։

Մյուս գործոնը ձկնապաշարների նվազումն է։ Լճում առկա օրգանիկան պետք է ի վերջո դառնա ձկան կեր, և ֆոսֆորի որոշակի քանակություն՝ ձկան միջոցով դուրս բերվի, այնինչ այն չի կատարվում, որովհետև մասսայական ապօրինի ձկնագողություն է։

Սևանա լճից ոռոգման ջրերին ամեն տարի 170 մլն խորանարդ մետր հատկացվում է գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց, ինչը ջրի նվազելու հետևանքով, դարձել է խնդիր։ Մաքրման կայանների վերաբերյալ խնդիրներ կան, քանի որ դրանք միայն մեխանիկական մաքրում են կատարում, կենսաբանական մաքրում իրականացնելու հնարավորություն չունեն, այսինքն՝ լիճ թափվող նյութերը չեն կարողանում անվտանգ ձևով լիճ ուղարկել։

Oragir.news-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ով է պատասխանատու Սևանա լճի կանաչելու համար, ում իշխանության բացթողումն է, Փաշինյանի՞, թե՞ Քոչարյանի։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:30 Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը