Ներքին 4 տարի առաջ - 18:32 16-07-2022

ՄԻՊ-ը մասնակցել է «Կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի երիտասարդական ճամբարին

Հուլիսի 16-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի եռօրյա երիտասարդական ճամբարին, որտեղ հանդես է եկել որպես բանախոս՝ «Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ. միջազգային փորձ, Հայաստան» թեմայով:

Դասախոսության ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը լսարանին է ներկայացրել մարդու իրավունքների և ազատությունների շրջանակում կանանց իրավունքների միջազգայինն հիմնարար փաստաթղթերն ու պաշտպանության տենդենցները, մասնագիտացված կառույցների մանդատն ու աշխատանքի առանձնահատկությունները։

Պաշտպանն իր ելույթում անդրադարձել է ներպետական մակարդակում կանանց իրավունքներին առնչվող թե օրենսդրական և թե գործնական խնդիրներին, ներկայացրել Պաշտպանի հաստատության կողմից իրականացվող աշխատանքներն ու հաստատությանը ներկայացվող դիմումների հիմնական հետևությունները, կիսվել այս ուղղությամբ աշխատանքների առաջիկա պլաններով։ Խոսելով կանանց տնտեսական ու քաղաքական հզորացման ու իրավազորման հարցերի մասին՝ Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է այս առումով մեր երկրում առկա մտահոգիչ վիճակագրությանը և ներկայացրել իր պատկերացումններն անելիքների մասին։

Պաշտպանը մասնակից աղջիկների ու կանանց հետ խոսել է նաև որպես կին պաշտպոնատար անձ, իր անձնական փորձառության, դժվարությունների ու հաջողությունների մասին։ Մասնակիցներին Պաշտպանը կոչ է արել լինել նախաձեռնող, չդադարել կրթվելուց ու զարգանալուց, քննադատական հայացք գցել իրենց շրջապատող երևույթներին ու զարգացումներին և չվախենալ սեփական տարբերվող կարծիքը բարձրաձայնելուց ու ամենախիզախ երազանքների հետևից գնալուց։

Դասընթացը կազմակերպվել էր «Կանանց Իրավունքների Տուն» հասարակական կազմակերպության կողմից Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) հետ համատեղ գործընկերությամբ: Դասընթացին մասնակցում էին Շիրակի մարզի 18-35 տարեկան 25 կանայք եւ աղջիկներ։

Ծրագրի նպատակն է բարելավել եւ նպաստել երիտասարդ կանանց եւ աղջիկների ակտիվ ներգրավվածությանը ժողովրդավարական գործընթացներում՝ երիտասարդական ճամբարի, ճանաչողական այցերի, հանրային ֆորումների եւ ենթադրամաշնորհներների իրականացման, ինքնակառավարվող համայնքային նախաձեռնություններում ներգրավվելու միջոցով: Դասընթացներին հաջողությամբ մասնակցած անհատներն ու խմբերը հնարավորություն կունենան ստանալ 6 ենթադրամաշնորհներից մեկը, որը պետք է ուղղված լինի համայնքային խնդիրների արդյունավետ լուծումներին։

Ամենից շատ դիտված

22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
23:13 Հայացքների մենամարտ. Արման Ծառուկյանն ու Ռուֆին դեմ առ դեմ հանդիպել են UFC 331-ից առաջ
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»