Սպորտ 4 տարի առաջ - 13:14 22-06-2022

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նոր խաղացող կունենա

Իսպանական «Լևանտեի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն, ըստ ամենայնի, հանդես կգա Հայաստանի հավաքականում։

Ռուսական աղբյուրները հայտնում են այդ մասին՝ հավելելով, որ ՀՖՖ-ն առաջիկայում պաշտոնապես կհաստատի լուրը։

Սևիկյանը 20 տարեկան է, ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանում։ Էդգարը հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական, ինչպես նաև պատանեկան հավաքականներում։ 2017 թվականին «Լոկոմոտիվից» տեղափոխվել է «Լևանտե»՝ հանդես գալով տարբեր տարիքային թիմերում։

Հարկ է նշել, որ հունիսի 30-ին ավարտվում է հայազգի ֆուտբոլիստի և «Լևանտեի» միջև պայմանագրի ժամկետը. ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաձայնագիրը չի երկարաձգվելու։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում