Ներքին 4 տարի առաջ - 17:55 19-06-2022

Երևանի Սվաճյան փողոցում ավտոմեքենա է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 19-ին, ժամը 07։26-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սվաճյան փողոցի «Ագորա» սուպերմարկետի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ Պարզվել է, որ Սվաճյան փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում այրվում է «BYD» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Հ․ Գ․)։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 07։38-ին, մարվել՝ 07։47-ին։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է