Արտաքին 4 տարի առաջ - 19:27 04-06-2022

Ուկրաինան և Ռուսաստանն առաջին անգամ փոխանակել են զոհված զինվորների մարմինները

Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց են հանձնել զոհված զինծառայողների աճյունները, հայտնում է Громадське-ն՝ հղում անելով Ուկրաինայի օկուպացված տարածքների վերամիավորման նախարարության հայտարարությանը։

«Հատուկ հանգամանքներում անհայտ կորածների հարցերով հանձնակատարի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 60-160 բանաձևով մարմինների փոխանակման մասին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Փոխանակումը տեղի է ունեցել հունիսի 2-ին Զապորոժիեի շրջանի առաջնագծում։ Գործողությունն իրականացվել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության, Ուկրաինայի անվտանգության ծառայության, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի և այլ իրավապահ մարմինների մասնակցությամբ։

Օկուպացված տարածքների վերամիավորման նախարարության հայտարարությունն առաջին դեպքն է, երբ պաշտոնապես հայտարարվում է մահացածների մարմինների փոխանակման մասին։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան