Ներքին 4 տարի առաջ - 23:23 03-06-2022

Հատուկ միջոցները կիրառվել են դրանց կիրառման համար սահմանված կանոնների կոպիտ խախտմամբ. Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դեմիրճյան փողոցի անիմաստ արգելափակում։

Անհամաչափ ուժի կիրառում խաղաղ, անզեն ցուցարարների նկատմամբ, որը դրսևորվում էր թե՛ 10-15 ոստիկանով առանձին ցուցարարներին դաժանաբար ծեծելով, թե՛ հատկապես հատուկ միջոցների չարդարացված կիրառմամբ։

Հատուկ միջոցները կիրառվել են դրանց կիրառման համար սահմանված կանոնների կոպիտ խախտմամբ։ Կան կադրեր, որտեղ դրանք կիրառվում են կուրորեն, առանց հասկանալու, թե կոնկրետ ուր, լուսաձայնային նռնակները պայթում էին խաղաղ կանգնած ցուցարարների շարքերի մեջ` անխուսափելի պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչը պիտի բացառվի նման միջոցի կիրառման ժամանակ։

Հ.Գ. եվրոպական կառույցներից արձագանք չսպասել, նրանք իրենց «համար» արածը չեն գնահատում»։

Ամենից շատ դիտված

16:22 Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին
20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
17:05 15 հազար դրամ վարձ եմ տալիս էս տնակի համար, պայմաններ չկան, մի ժամ չվառես՝ տունը տեղից կթռնի
18:30 Իրանը ցուցադրել է նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը
17:28 «Ուժեղ Հայաստանն» ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա իշխանություններին փակել Գեղասարի դպրոցը. Գառնիկ Դավթյան
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
19:23 Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի բողոքը․ Սահակ Մանուկյանը հայտարարել է իր պաշտոնում վերականգնվելու մասին
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի
19:54 Գների աճի դեմ ցույցերը Ֆրանսիայում ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով
18:20 Այս կյանքում ոչինչ հավերժ չէ․ Էլիզ Մելիքյան