Արտաքին 4 տարի առաջ - 14:56 12-05-2022

Forbes-ի ցուցակի գործարարների մեծ մասը չի աջակցում պատերազմին. Տինկով

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների մեծ մասը չի աջակցում Ուկրաինայում պատերազմին, ասել է բանկիր Օլեգ Տինկովը լրագրող Յուրի Դուդյուին տված հարցազրույցում։

Տինկովի խոսքով, ուկրաինական տարածք ՌԴ բանակի զինված ներխուժումից հետո ինքն անձամբ շփվել է Forbes-ի ցուցակի 20 առաջատարներից 12-ի հետ։ «Նրանք բոլորը շոկի մեջ էին»,- ասել է բանկիրը՝ հավելելով, որ պատերազմի դեմ հրապարակային հայտարարությունների բացակայությունը գործարարները բացատրում են նրանով, որ իրենցից կախված են հազարավոր աշխատակիցներ, և բացի դրանից, ինչպես նրանք են կարծում, նման հայտարարությունները ոչինչ չեն փոխի։

Ավելի վաղ «Տինկոֆ բանկի» հիմնադիր Օլեգ Տինկովը, որը գտնվում է արտասահմանում, հանդես է եկել մի քանի հրապարակային հայտարարություններով՝ խստորեն դատապարտելով Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ