Արտաքին 4 տարի առաջ - 12:06 12-05-2022

Siemens-ը հեռանում է Ռուսաստանից

Գերմանական և համաշխարհային արդյունաբերության հսկա Siemens կոնցեռնը հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին։
Կոնցեռնը հայտարարություն է ուղարկել ռուսաստանյան լրատվամիջոցներին, որում հայտարարել է «բոլոր արդյունաբերական գործընթացները դադարեցնելու ընթացակարգի մեկնարկի մասին»։
«Մենք միանում ենք միջազգային հանրությանը և դատապարտում ենք Ուկրաինայում ընթացող պատերազմը «…» Siemens-ը լքում է ռուսական շուկան ուկրաինական պատերազմի պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանում Siemens-ը ներկայացված է երկու ընկերություններով՝ Siemens և Siemens Energy, որը ՌԴ-ում էլեկտրասարքավորումների հիմնական մատակարարներից է։ Բացի այդ, կոնցեռնի համատեղ ձեռնարկությունները ՌԴ-ում արտադրում էին երեք տեսակի էլեկտրաքարշեր և «Լաստոչկա» էլեկտրագնացքը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում