Արտաքին 4 տարի առաջ - 17:55 04-05-2022

Բելառուսի խորհրդարանն ընդունել է մահապատժի մասին օրենք՝ ահաբեկչության փորձի համար

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս մահապատիժ սահմանել որոշակի ծանրացուցիչ հանգամանքներում ահաբեկչության փորձի համար։

Խորհրդարանի ստորին պալատը օրինագիծն ընդունել է ապրիլի 27-ին։ Հանրապետության Խորհրդի կողմից հաստատվելուց հետո փաստաթուղթը պետք է ստորագրի Բելառուսի նախագահը։

Բելառուսի Քրեական օրենսգրքի գործող խմբագրան մեջ ասվում է, որ մահապատիժ չի կարող նշանակվել «հանցագործության նախապատրաստման և հանցագործության փորձի համար»։ Նոր խմբագրմամբ թվարկվելու են Քրեական օրենսգրքի չորս հոդվածներ, որոնք բացառություն են դառնալու այս սկզբունքից, այդ թվում՝ 289-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Ահաբեկչություն»։

Բելառուսում այս հոդվածով քրեական գործեր են հարուցվել մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Մասնավորապես, ահաբեկչություն նախապատրաստելու մասին գործ է հարուցվել ընտրություններում նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից