Ներքին 4 տարի առաջ - 11:06 02-05-2022

Երևանի ո՞ր փողոցներն են փակ

ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրառում է արել, որով հայտնել է, թե Երևանի որ հատվածներն են փակ:

Նա նշել է. «Այս պահին պարալիզացված են.

Պռոշյան-Հրազդանի կիրճ,

Բաղրամյան-Պռոշյան,

Տերյան

Աբովյան(Պլանի գլուխ)

Հերացի

Կորյուն-Հերացի-Խանջյան,

Սայաթ-Նովա-Չարենց,

Երվադ Քոչար-Վարդանանց,

Տիգրա Մեծ-Երվանդ Քոչար,

Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ,

Հաղթանակի կամուրջ:

Քաղաքի տարբեր հատվածներում շրջում են արժանապատիվ քաղաքացիների խմբեր և խաղաղ անհնազանդության միջոցով իրենց բողոքն են հայտնում ստեղծված իրավիճակի նկատմամբ:

Սիրելի քաղաքացի, միացիր այս խմբերից մեկին, կամ ինքդ քեզ հարմար եղանակով դրսևորիր բողոքդ: Մի´ մնա տանը, դու´րս արի փողոց` այստեղ է որոշվում քո ճակատագիրը»:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ:

ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում