Արտաքին 4 տարի առաջ - 17:52 21-04-2022

Վաշինգտոնում Կապիտոլիումը տարհանվել է՝ պարաշյուտիստներով ինքնաթիռի պատճառով

Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքը, որտեղ նիստեր է գումարում ԱՄՆ խորհրդարանը, չորեքշաբթի օրը տարհանվել է ոստիկանության նախազգուշացման պատճառով առ այն, որ քաղաքին է մոտենում կասկածելի ինքնաթիռ։ Ավելի ուշ պարզվել է, որ ինքնաթիռը տեղափոխում է ռազմական պարաշյուտիստների թիմի՝ Վաշինգտոնի «Նեշիոնալս» բեյսբոլի մարզադաշտում ցուցադրական ելույթների։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Կապիտոլիումի ոստիկանությունը Կոնգրեսի աշխատակիցներին ահազանգել է պոտենցիալ սպառնալիքի մասին երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում: Երկշարժիչ «Դե-Հևիլենդ Կանադա» ինքնաթիռը օդ է բարձրացել Մերիլենդի «Էնդրյուս» ավիաբազայից և թռչել կառավարական համալիրի վերևում գտնվող թռիչքային գոտու համար արգելված ուղղությամբ: Մի քանի դաշնային գործակալություններ այդ մասին նախազգուշացրել են հետաքրքրված պաշտոնյաներին:

Վաշինգտոնի օդային տարածքը պահպանում են պարեկային կործանիչներն ու հակաօդային պաշտպանության համալիրները, հիշեցնում է Associated Press-ը։ Սակայն հաղորդագրություններ, որ դրանք բերվել են պատրաստականության, չեն եղել։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին