Արտաքին 4 տարի առաջ - 21:56 20-04-2022

Չեռնոգորիայի իշխանություններն արգելել են Russia Today-ի և Sputnik-ի հեռարձակումը

Չեռնոգորիայի իշխանություններն արգելել են ռուսական Russia Today և Sputnik պետական ​​լրատվամիջոցների հեռարձակումը։ Այսպիսով՝ Պոդգորիցան միացավ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով Մոսկվայի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցներին։ Չեռնոգորիան ԵՄ-ի մաս չէ, բայց հույս ունի միանալ:

Եվրամիությունը դեռևս մարտին արգելել է Russia Today-ը և Sputnik-ը։ Այդ ժամանակ Բրյուսելը նշել էր, որ երկու լրատվամիջոցն էլ պարբերաբար շահարկում են տեղեկություններն ու ապատեղեկատվություն տարածում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման շուրջ:

Պատժամիջոցները նշանակում են, որ տեղական օպերատորներին կարգելվի հեռարձակել և տարածել RT-ի և Sputnik-ի ցանկացած բովանդակություն։ Արգելքը վերաբերում է, ի թիվս այլ հարցերի, տեղական հեռահաղորդակցության օպերատորների և ինտերնետ պրովայդերների կողմից մեդիա նյութերի օգտագործմանը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին