Արտաքին 4 տարի առաջ - 10:46 20-04-2022

Բացվել է Չինաստան-Գերմանիա նոր երկաթուղին

Չինացի երկաթուղայինները հայտարարել են Սիան-Մանհեյմ նոր երկաթուղու բացման մասին, որը կմիացնի Չինաստանն ու Գերմանիան, հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ նոր գիծը կանցնի Ղազախստանով, Ադրբեջանով, Ռումինիայով, Հունգարիայով, Սլովակիայով և Չեխիայով։ Գնացքը պետք է 11.3 հազար կիլոմետր տարածություն անցնի՝ հաղթահարելով երկու՝ Կասպից և Սև ծովերը, որի համար կօգտագործվի ծովային տրանսպորտ։
Ընդ որում, տեղեկություններ չկան, թե արդյոք գնացքն անցնելու է Վրաստանով և ինչպես է հաղթահարելու Սև ծովը՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պայմաններում։
Չինաստանում այս երթուղին որպես լոգիստիկ շղթաների բարելավում է դիտվում չինական և միջազգային առևտրային ձեռնարկությունների համար:
«Նոր երթուղին ընդգրկում է երկրներ և տարածաշրջաններ, որտեղով նախկինում Չինաստան-Եվրոպա քիչ գնացքներ են անցել, և նոր շուկաներ է բացում միջազգային առևտրի ոլորտում ինչպես չինական, այնպես էլ միջազգային ձեռնարկությունների համար»,- նշել է Սիան ազատ առևտրի նավահանգստի կառուցման և շահագործման ընկերության գործադիր տնօրեն Յուան Սյաոջունը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին