Արտաքին 4 տարի առաջ - 13:10 19-04-2022

ԱՄՆ-ն արգելել է հակաարբանյակային զենքի փորձարկումները

ԱՄՆ-ը միակողմանիորեն պարտավորվել է հակաարբանյակային զենքի փորձարկումներ չանցկացնել և մյուս երկրներին իրեն միանալու կոչ է արել:
Մորատորիումի մասին հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը՝ ելույթ ունենալով ԱՄՆ ռազմաօդային ուժերի Կալիֆորնիայի Վանդենբերգ բազայում։
«Ուրախ եմ հայտարարելու, որ այսօրվանից Միացյալ Նահանգները պարտավորվում է հակաարբանյակային հրթիռների ավերիչ փորձարկումներ չանցկացնել: Իրականում, նման փորձարկումները վտանգավոր են, և մենք զերծ կմնանք դրանցից»,- ասել է նա։
ԱՄՆ-ն աշխարհում առաջին երկիրն է, որը նման պարտավորություն է ստանձնել, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով, երկիրը «կաշխատի այլ երկրների հետ՝ դա որպես տիեզերքում պատասխանատու վարքագծի նոր նորմ հաստատելու ուղղությամբ»։
2021թ.-ի նոյեմբերին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց հաջող փորձարկման մասին, որի ընթացքում խոցվել էր 1982թ.-ից ուղեծրում գտնվող ռուսական չգործող տիեզերանավը: Վաշինգտոնը հայտարարել էր, որ դա հանգեցրել է ՄՏԿ-ի մոտ տիեզերական աղբի կուտակմանը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն «խստորեն դատապարտում է» ռուսական հակաարբանյակային զենքի փորձարկումը։
Նմանատիպ փորձարկումներ են իրականացրել նաև Չինաստանն ու Հնդկաստանը։ Ըստ Associated Press-ի, ԱՄՆ-ը հակաարբանյակային փորձարկում է անցկացրել 2008թ.-ին:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին