Արտաքին 4 տարի առաջ - 13:04 18-04-2022

Հրթիռակոծվել է Լվովը

Երկուշաբթի առավոտյան Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտարարել է քաղաքին հասցված հինգ հրթիռային հարվածների մասին։ «5 թիրախային հրթիռային հարված է հասցվել Լվովին։ Համապատասխան ծառայություններն արդեն տեղում են։ Ավելի մանրամասն տեղեկությունները դեռ ճշտվում են»,- գրել է Սադովին Telegram-ի իր ալիքում։
Այս մասին հաղորդել է նաև Լվովում աշխատող BBC-ի թղթակից Թոմ Լաքհերսթը։ Նրա խոսքով, պայթյուններ են լսվել քաղաքի արևմտյան հատվածում՝ Լեհաստանի հետ Ուկրաինայի սահմանից ոչ հեռու:
«Պայթյունների վայրից խիտ սև-մոխրագույն ծուխ է բարձրանում, և BBC-ի աշխատակիցներից մեկը տեսել է թռչող հրթիռը: Պայթյունից մոտ 45 րոպե առաջ միացել է օդային տագնապի ազդանշանը: Թերևս, Լվովում նման ազդանշաններ հաճախ են լսվում»,- հաղորդել է Լաքհերսթը դեպքի վայրից:
Հրթիռակոծման մասին հայտնել է նաև մարզային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին, սակայն, ըստ նրա, դրանք չորսն են եղել։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը