Արտաքին 4 տարի առաջ - 13:00 13-04-2022

Ելենա Զելենսկայան ասել է, որ ամսից ավելի է` չի տեսել ամուսնուն

Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան CNN-ին հարցազրույց է տվել էլփոստով։
Զելենսկայան, որն ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ հիմա զբաղվում է ուկրաինացի երեխաների բարեկեցության հարցերով, նշել է, որ Ուկրաինայում այս ոլորտում իրավիճակն աղետալի է։
«Հիմա մենք խոսում ենք ոչ թե առողջ սնվելու, այլ բառացիորեն սնվելու մասին։ Մեր երեխաների գոյատևման մասին»,- ասել է նա։
«Մեր երեխաների մեծ մասն այժմ արտասահմանում է։ Հազարավոր երեխաներ տուժել են և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանական առումով»,- հավելել է Զելենսկայան։
Պատերազմի ժամանակ ամուսնու հետ հարաբերությունների մասին հարցին ի պատասխան առաջին տիկինն ասել է, որ արդեն մեկ ամիս է, ինչ չեն տեսել միմյանց։
«Վլադիմիրն ու նրա թիմը ապրում են նախագահի գրասենյակում։ Ես և մեր երեխաները չենք կարող այնտեղ մնալ, դա շատ վտանգավոր է: Մեկ ամսից ավելի է մենք շփվում ենք միայն հեռախոսով»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս

Ձեզ գուցե հետաքրքրի