Արտաքին 4 տարի առաջ - 16:57 12-04-2022

Կոնստանտին Ռայկինին հեռացրել են Ռայկինի անվան Թատերական դպրոցից

Բեմական արվեստի բարձրագույն դպրոցի (Կոնստանտին Ռայկինի անվան թատերական դպրոց) ռեկտոր Անատոլի Պոլյանկինը Կոնստանտին Ռայկինին հեռացրել է բուհի գեղարվեստական ​​ղեկավարի պաշտոնից։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Թատրոն» ամսագիրը, ասված է թատերական դպրոցի ուսանողական ​​խորհրդի հայտարարության մեջ։

Ռայկինը պաշտոնից հեռացվել է ապրիլի 12-ին։ Բուհի ուսխորհուրդը ռեկտորի որոշումը համարել է «անընդունելի և ուսանողների շահերին հակասող»։ Ուսանողների ներկայացուցիչները կոչ են արել «Ռոսօբրնադզորին» ուշադրություն դարձնել սրա վրա և «թույլ չտալ եզակի ուսումնական հաստատության կործանումը»։

Կոնստանտին Ռայկինը «Պոդյոմ» պարբերականին ասել է, որ փաստաբանի հետ միասին պատրաստվում է վիճարկել ռեկտորի որոշումը: «Ինքը (Պոլյանկինը) հեռացրեց այս անունը, հեռացրեց ինձ, հանեց գեղարվեստական ​​ղեկավարի պաշտոնը։ Այժմ ուղղակի նման պաշտոն չկա։ Նրա համար միևնույն է, թե ինչ կլինի, նա ցանկանում է ձեռք բերել դա, ինչպես ինչ-որ անշարժ գույք»,- հայտարարել է Ռայկինը: Նա պնդում է, որ ռեկտորը երկու տարի բուհում չի հայտնվել, «կառավարում է միայն թղթի կտորներով, արգելքներով ու հրամաններով»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս