Արտաքին 4 տարի առաջ - 20:19 11-04-2022

Բելառուսը մեղադրում է Լեհաստանին Պեսչատկա անցակետը գնդակոծելու մեջ

Լեհաստանի անվտանգության ուժերը գնդակոծել են բելառուսական Պեսչատկա անցակետը, հայտնում է Բելառուսի սահմանային կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը լեհ զինծառայողները կրակել են Բելառուսի Պեշչատկա ճանապարհային անցակետի ուղղությամբ։ Նաև ուժայինները փորձել են կուրացնել բելառուս սահմանապահներին ստրոբոսկոպի լույսերով։ Հարևան կողմի անօրինական գործողությունները ֆիքսել են տեսախցիկները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ստուգման արդյունքում բելառուս սահմանապահները հայտնաբերել են սահմանային մոդուլների պատերի վնասվածքներ, ինչպես նաև մետաղական գնդակներ։

Գերատեսչությունը նաև հայտնել է, որ ավելի վաղ Լեհաստանից նույն կերպ գնդակոծվել է Բելառուսի սահմանային սյունը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս