Արտաքին 4 տարի առաջ - 15:51 11-04-2022

Թուրքիայից սիրիացի փախստականներին արտաքսում են Իդլիբ  

Թուրքիայից Իդլիբ արտաքսվող սիրիացի փախստականները ֆինանսական կորուստներ են կրում, քանի որ ստիպված են լինում զրկվել իրենց աշխատանքից և եկամտից։

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, թուրքական իշխանություններն արտաքսում են յուրաքանչյուր սիրիացու, ով չունի անձը հաստատող փաստաթուղթ կամ չի կարող թարմացնել այն։ Մարտ ամսվա ընթացքում երկրից արտաքսվել է արդեն 1321 սիրիացի փախստական, ավելի քան 100 հոգի էլ արտաքսվել է Հալեպի շրջան։

Թուրքական իշխանությունների տվյալներով՝ այժմ շուրջ 4 մլն սիրիրացի փախստական է ապրում Թուրքիայում։ Ներգաղթի հարցերով Թուրքիայի գլխավոր վարչության կողմից սիրիացի փախստականներին տրվում է նույնականացման վկայական, որը նրանց իրավունք է տալիս ազատ տեղաշարժվել Թուրքիայի սահմաններում և օգտվել թուրքական պետական բոլոր ծառայություններից։

45-ամյա իրավապաշտպան Մուհամմեդ Ասլանը պատմում է, որ թուրքական ոստիկանության գործողությունները սիրիացիների նկատմամբ անօրինական են և հակասում են փախստականների պաշտպանության կանոններին։

«Թուրքիայում սիրիացի փախստականները ենթարկվում են ռասիստական վերաբերմունքի և հալածանքի»,- ասել է Ասլանը և պնդել, որ պետք է ստեղծվի մարդու իրավունքների սիրիական կոմիտե, որպեսզի կանխի սիրիացիների նկատմամբ չարաշահումները և դադարեցնի նրանց բռնի տեղահանումը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս